06/02/2024 17:00
Հարցված քաղաքացիների 95,7%-ը պատրաստ է պայքարել Հայաստանի համար, եթե պատերազմ լինի
Հարցված քաղաքացիների 95,7%-ը պատրաստ է պայքարել Հայաստանի համար, եթե պատերազմ լինի. այս մասին տեղեկանում ենք Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հարցումներից։
Հունվարի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումների համաձայն՝ հարցին, որ «եթե պատերազմ լինի, պատրաստ կլինե՞ք պայքարել Հայաստանի համար» միայն 3,2%-ն է պատասխանել ոչ։ 1,1%-ը դժվարացել է պատասխանել։