06/02/2024 14:39
ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ. կարծում է հարցված քաղաքացիների 48,4%-ը և անուններ նշում՝ Արմեն Աշոտյան, Մամիկոն Ասլանյան․ Լուսանկար
Հարցված քաղաքացիների 48,4%-ը կարծում է, որ ներկայումս ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։
Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի՝ հունվարի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած հետազոտության տվյալներով՝ հարցվածների 31,0%-ը նշել է, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ, 20,6%-ը դժվարացել է պատասխանել։
Դրական պատասխան տված քաղաքացիներից 49,3%-ը հարցին, որ եթե կան, նշեք՝ ովքե՞ր են քաղբանտարկյալները՝ պատասխանել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, 22,9%-ը՝ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, 17,1%-ը՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, 39%-ը դժվարացել է պատասխանել, 11,4%-ը այլ անուններ է նշել։