06/02/2024 22:07
«Մինչև վերջ մնալու եմ իմ տեղում»․ Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը։
Այդ մասին նա ասել է՝ խորհրդարանում իր տարեկան զեկույցը ներկայացնելիս։
Վրաստանի գործող նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի աշնանը։
«Ոմանք գուցե հույս ունեին, կամ դեռ հույս ունեն, որ վիրավորանքներն ու ճնշումները կկոտրեն ինձ և կստիպեն հրաժարվել երդումից, որը հնչեցրել եմ ձեր բոլորի առջև։ Ընդհակառակը, ես այսօր էլ զգում եմ այդ երդման ուժը և մինչև վերջ մնալու եմ իմ տեղում՝ հավատարիմ երդմանս և սահմանադրությանը»,- ասել է նա։
Զուրաբիշվիլիի և իշխող «Վրացական երազանքի» միջև առճակատումը սկսվել է այն պահից, երբ կուսակցությունը նրան իմփիչմենթ է հայտարարել, ընթացակարգը հնարավոր չի եղել ավատին հասցնել՝ խորհրդարանում անհրաժեշտ ձայների պակասի պատճառով։