06/02/2024 15:19
Հարցված քաղաքացիներից 13,4%-ը համաձայն է Փաշինյանի առաջարկին, որ ՀՀ-ին անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն, 38,1%-ը դեմ է. Գելլափ
Հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակը հունվարի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած հարցումներով փորձել էր պարզել, թե արդյո՞ք անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կամ լիովին նոր սահմանադրություն ընդունել ՀՀ-ի համար։
Հարցված քաղաքացիներից միայն 13,4%-ն էր հաստատել, որ ՀՀ-ին անհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն։ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ ասել է հարցվածների 38,1%-ը։
Պետք է որոշ դրույթներ փոփոխել ՀՀ գործող Սահմանադրության մեջ․ պատասխանել էր 34,2%-ը։ 14,4%-ը դժվարացել էր պատասխանել։