06/02/2024 12:50
Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին և ավագանու մյուս անդամներին մանդատից զրկելու նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու նախագծերին։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ներկայացրել է նախագիծը՝ շեշտելով, որ համատարած բոյկոտի տրամաբանությունն է տիրում. «Օրենքի սանկցիաները հենց նրա համար են դրված, որ մշտական բոյկոտ տեղի չունենա, և քաղաքի կառավարումը չտուժի։ Կարելի է մի հարցի վերաբերյալ քաղաքական դիրքորոշման պատճառով բոյկոտել, բայց պարբերաբար բոյկոտը քաղաքի կառավարմանն է խանգարում»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ առաջարկվում է դադարեցնել Երևանի ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Գևորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու և քվեարկությունների՝ ավելի քան կեսին կամ հանձնաժողովի նիստերի կեսին չմասնակցելու համար։