06/02/2024 16:05
ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջն ավելացել է. Գելլափ
Ներքաղաքական իրավիճակի լուծման համար ՀՀ-ում միանշանակ անհրաժեշտ են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. ի պատասխան Գելլափի՝ հունվարի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած հարցումների՝ ասել է հարցված քաղաքացիների 29,3%-ը։
2023թ.-ի նոյեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններին միանշանակ կողմ էր ասել հարցված քաղաքացիների 23,3%-ը։
«Ավելի շուտ անհրաժեշտ է» ասել է 20,8%-ը (18,1%` նոյեմբեր), «ավելի շուտ անհրաժեշտ չէ» ասել է քաղաքացիների 15,6%-ը (14,1%), «ընդհանրապես անհրաժեշտ չէ» նշել է 26,9%։ Նոյմբերին արտահերթ ընտրություններին դեմ է եղել 33,7%-ը։