Մեծ Բրիտանիայի օֆշորային սեփականության ռեգիստրը բացահայտել է Արմեն Սարգսյանի ընտանիքին պատկանող շքեղ գույքեր․ «Հետք»

06/02/2024 18:30

Մեծ Բրիտանիայի օֆշորային սեփականության ռեգիստրը բացահայտել է Արմեն Սարգսյանի ընտանիքին պատկանող շքեղ գույքեր․ «Հետք»


Թեմզա գետի հյուսիսային ափի Չեյն Ուոք փողոցը Լոնդոնի մեծահարուստներից շատերի բնակատեղին է: Ժամանակին այնտեղ է ապրել «Ջեյմս Բոնդի» հեղինակ Յան Ֆլեմինգը, ինչպես նաև Rolling Stones խմբի առնվազն երկու անդամ:

Հայաստանից OCCRP գործընկեր «Հետքը» 2018-ին բացահայտել էր Չելսի շքեղ թաղամասի այլ բնակիչների․ այն ժամանակ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կինն ու որդիները գրանցված էին այդտեղ հինգ հարկանի աղյուսե մի առանձնատանը: Գույքի իրական սեփականությունը թաքնված էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված անհայտ օֆշորային ընկերության հետևում:

Այժմ լրագրողները հայտնաբերել են այդ ընկերության անունը: Ըստ օֆշորային ընկերության փաստաթղթի՝ առանձնատան սեփականատերը Սարգսյանի քույրն է՝ Կարինե Սարգսյանը։ Օֆշորային տարբեր ընկերությունների միջոցով նա Լոնդոնում տնօրինում է չորս այլ թանկարժեք անշարժ գույք, որոնք տասնյակ միլիոն ֆունտ արժեն:

Տարիներ շարունակ այս հինգ ընկերություններին պատկանող սեփականությունը թաքցվում էր հանրությունից։ Բայց 2022-ին Մեծ Բրիտանիան օրենք ընդունեց, որով երկրում սեփականություն ունեցող օֆշորային ընկերությունները պարտավոր էին հայտարարագրել իրենց իրական սեփականատերերին, ինչը լրագրողներին հնարավորություն տվեց բացահայտել, որ Կարինե Սարգսյանը նշված է որպես դրանց սեփականատեր: Արմեն Սարգսյանի երկու որդիները նույնպես նշված են որպես «զգալի ազդեցություն կամ վերահսկողություն ունեցող» անձինք։

«Թափանցիկության նոր կանոնները լույս են սփռում, թե ինչպես աշխարհի քաղաքական առաջնորդները, այդ թվում՝ կառավարման լուրջ խնդիրներ ունեցող երկրների առաջնորդները, գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով մեծ թվով անշարժ գույքեր ունեն Մեծ Բրիտանիայում»,- OCCRP-ին ասել է Transparency International UK-ի՝ Պետությունների և տարածաշրջանների ծրագրերի ղեկավար Ջուլիետ Սվանը։

Գույքերի վերաբերյալ մեկնաբանություն տալու հարցմանն ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ 90-ականներին, երբ առաջին անգամ պետական ծառայության է անցել նա որոշում է կայացրել «ծրագրերի և տեսախաղերի ստեղծմամբ վաստակած հարստությունը վստահել քրոջս»: Պատասխանելով լրագրողների հարցերին Արմեն Սարգսյանը գրել է, որ այդ որոշումը ենթադրում էր Կարինե Սարգսյանի՝ իր հիմնադրած ընկերությունների շահառու դառնալը, և պրոֆեսիոնալ կառավարիչների վարձումը, որոնք կղեկավարեին և ներդրումներ կկատարեին։

«Դրանցից մի քանիսը [ներդրումները] տնօրինվել են Բրիտանական Վիրջինյան կղզիներում հիմնված ընկերությունների կողմից։ Սա հարստությունը կառավարելու միջոցառումների միանգամայն ստանդարտ մեխանիզմ էր, որի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և փորձաքննություն էր ստացվել: Հիմնականում այս ներդրումների եկամուտներով են գնվել ձեր նշած գույքերը»,-գրել է նա:

Եթե Արմեն Սարգսյանը լոնդոնյան գույքերի իրական սեփականատերն էր, ապա օրենքով նա պարտավոր էր դրանք հայտարարագրել Հայաստանում, երբ 2013-ին մասնավոր հատվածում զբաղեցրած պաշտոնից վերադարձավ քաղաքականություն՝ նշանակվելով Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան: Սակայն գույքը չի երևում Սարգսյանի 2013-2022-ի հայտարարագրերում։

Առաջին անգամ չէ, որ Սարգսյանի հայտարարագրերում կարևոր բացթողումներ կան։ «Հետքն» ավելի վաղ հայտնել էր, որ նախկին նախագահը չի հայտարարագրել Փարիզում անշարժ գույք ունեցող ֆրանսիական ընկերությունում տնօրենի պաշտոնը, և որ նա քրոջ հետ Շվեյցարիայում գաղտնի բանկային հաշիվ է ունեցել՝ 10 միլիոն ֆրանկով։

Ի տարբերություն քրոջը, որը տարիներ շարունակ բժիշկ է աշխատել Հայաստանի պետական հիվանդանոցներում, Սարգսյանը հաջողության հասած բիզնեսմեն էր, որի համար խնդիր չէր շքեղ անշարժ գույք ձեռք բերելը։ 1990-ականների սկզբին Սարգսյանը օգտվել էր վիդեոխաղերի բումից՝ համահիմնադրելով «Tetris-Wordtris» խաղը, որը հայտնվել էր Nintendo-ի հանրահայտ SNES և Game Boy համակարգերում։

Բրիտանական ընկերությունների ռեգիստրից տեղեկանում ենք, որ 2022 թվականի փետրվարի դրությամբ նրա որդիները «զգալի ազդեցություն կամ վերահսկողություն» են ձեռք բերել լոնդոնյան երկու անշարժ գույքի ետևում գտնվող, Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերություններից երկուսում։ Այդ ժամանակ դեռ մեկ ամիս էլ չէր լրացել Սարգսյանի՝ Հայաստանի նախագահի պաշտոնից անսպասելի հրաժարականից:

«2022-ին, երբ ես թողեցի քաղաքականությունը, և երբ քույրս մոտենում էր իր 70 ամյակին, նա երկու անշարժ գույքը նվիրեց իմ որդիներին՝ շարունակելով մնալ մնացածի սեփականատերը»,- OCCRP-ին ասել է Սարգսյանը։

Բրիտանական նախապատմություն

Չորս տարվա պաշտոնավարումից հետո Սարգսյանն իր հրաժարականի պատճառների շարքում նշեց, որ Հայաստանում նախագահը չունի կարևոր հարցերի վրա ազդելու իրավասություն, նաև՝ որ առողջական խնդիրներ ունի, որոնք առաջացել են իր և իր ընտանիքի դեմ քաղաքական «հարձակումների» հետևանքով:

Նախագահի պաշտոնից նա հեռացավ ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ «Հետքի» և OCCRP-ի թղթակիցներից հարցեր էր ստացել մի հետաքննության վերաբերյալ, ըստ որի՝ նա Կարիբյան Սենթ Քիթս և Նևիս երկրի անձնագիր է ունեցել իր պաշտոնավարման ժամանակ:

Հայաստանի Սահմանադրությունն արգելում է նախագահի՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալը։ OCCRP-ին Հայաստանի դատախազությունից հայտնել են, որ իշխանությունները ներկայում հետաքննում են, թե արդյոք Սարգսյանը քրեական հանցագործություն է կատարել:

Մինչև 2013-ին պետական ծառայության վերադառնալը՝ մասնավոր հատվածում աշխատելու ժամանակ, Սարգսյանը նաև բրիտանական քաղաքացիություն ուներ, ինչպես վկայում է Միացյալ Թագավորության ընկերությունների ռեգիստրը։ Ըստ նրա խոսնակի՝ Սարգսյանը, նախքան այդ տարի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան նշանակվելը, հրաժարվել էր բրիտանական անձնագրից, ինչը պահանջվում էր ՀՀ օրենքով:

Մասնավոր հատվածում աշխատելու ընթացքում Սարգսյանը խորհրդատվական պաշտոններ է զբաղեցրել եվրոպական մի քանի հիմնադրամներում և ընկերություններում, այդ թվում՝ British Petroleum-ում և հեռահաղորդակցության ֆրանսիական հսկա Alcatel Trade International AG-ում: Նա նաև հիմնել է Eurasia House International խորհրդատվական ընկերությունը:

Ինչպես ցույց է տալիս գույքային ռեգիստրը, հենց այս ժամանակահատվածում՝ 2000-2008թթ. են գնվել նրա ընտանիքի լոնդոնյան հինգ գույքից չորսը:

Ընկերությունների ռեգիստրը ցույց է տալիս, որ գույքերից յուրաքանչյուրը պատկանում է առանձին ընկերության՝ գրանցված Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Այս ընկերություններից մեկին պատկանում է Չեյն Ուոքի հինգհարկանի աղյուսե շենքը, իսկ մյուսին՝ հարևան գույքը նույն փողոցում: Մեկ այլ ընկերության է պատկանում երրորդ հարկում մի բնակարան Էվելին Մենշնսում՝ Բուքինգհեմյան պալատից ընդամենը տասը րոպե հեռավորության վրա:

Մի ուրիշ ընկերության էլ պատկանում է Դը Մալբերին՝ առանձնատուն Լոնդոնի ծայրամասում՝ մեծահարուստների Վիրջինիա Ուոթեր թաղամասում: Հարևան տունը պատկանում էր Գուլնարա Քարիմովային՝ Ուզբեկստանի հանգուցյալ բռնապետ Իսլամ Քարիմովի դստերը։ Առանձնատունը օգոստոսին Մեծ Բրիտանիայի՝ առանձնապես խոշոր խարդախությունների հարցերով գործակալության կողմից բռնագրավվել է:

Անշարժ գույքից երկուսի՝ Չեյն Ուոքի առանձնատներից մեկի և Էվելին Մենշնսի բնակարանի ձեռք բերման գները հայտնի չեն, սակայն, ըստ անշարժ գույքի առցանց տվյալների բազաների, դրանք այսօր առնվազն 6 միլիոն ֆունտ արժեն: Մյուս երկու առանձնատները ձեռք են բերվել 2006 և 2008 թվականներին՝ ընդհանուր 24 միլիոն ֆունտով:

Անցյալ տարեվերջին Կարինե Սարգսյանը հայտարարագրել է հինգերորդ գույքը՝  Լոնդոնի կենտրոնում գտնվող բնակարանը, որի իրական սեփականատերն է, այն ձեռք է բերվել 2018-ին Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված մեկ այլ ընկերության կողմից։ Դրա արժեքը ներկայում 789,000 ֆունտ է։

Սարգսյանը OCCRP-ին ասել է, որ գույքերն «ի սկզբանե չեն գնվել իրենց ներկայիս բարձր արժեքներով», թեև նա չի մանրամասնել, թե որքան է իր ընտանիքը վճարել դրանց համար:

«Տարիների ընթացքում դրանց թանկացումը ավելի շուտ հուշում է խելացի ներդրումների, քան, ինչպես թվում է, շռայլ ծախսերի մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ «գույքի մի մասը» գնել են է վարկով։

Տվյալները ցույց են տալիս, որ հիփոթեքը վերցվել է Չեյն Ուոք 12 և 14 հասցեների համար, սակայն այն գրանցվել է 2018-ին՝ գնումից տաս տարի անց:
 

Կիպրական ընկերություն

Կարինեն ունեցել է նաև իրենց ընտանիքին պատկանող կորպորատիվ ակտիվներ։ Կիպրոսի կորպորատիվ ծառայություններ մատուցող մարմիններից փաստաթղթերի վերջին արտահոսքը ցույց է տվել, որ Կարինեն 2008-2020 թվականներին նշվել է որպես Twoford Business Limited կոչվող ընկերության իրական սեփականատեր: Այդ ընկերությունը Հայաստան, Վրաստան ու Ուզբեկստան է ներմուծում և լիցենզավորում  Pepsi-ի, Nestle-ի և Carlsberg-ի նման միջազգային խոշոր ապրանքանիշեր։ 

2020-ի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Twoford-ը վերանվանվել է Revery Group Limited-ի, և որ 2020-ի օգոստոսին Կարինեն դրա սեփականությունը եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի անունով փոխանցել է հավատարմագրային կառավարման ֆոնդի։ Չնայած ընկերության փաստաթղթերը ցույց են տալիս, որ Կարինեն ընկերության սեփականատերն է եղել կարճ ժամանակով՝ 2008-ին և 2012-2020 թվականների ընթացքում, Revery-ի կայքում ասվում է, որ Հայկը ընկերությունը հիմնադրել է 2015-ին:

Ներդրողների հետ կապեր

Revery Group-ի սեփականության իրավունքը Սարգսյանի որդուն փոխանցելու փաստաթղթերը բացահայտում են ընկերության որոշ բիզնես գործընկերների։ Բոլորը կապեր ունեն Սարգսյանի հետ, իսկ քրոջ հետ՝ ոչ մեկը, ինչից կարելի է ենթադրել, որ նա (քույրը) թերևս հանդես է եկել որպես եղբոր վստահորդը ընկերության սեփականատիրության հարցում՝ մինչև դրա փոխանցումը:

Փոխանցման փաստաթղթերում կա նաև շվեյցարական իրավաբանական ընկերության մի նամակ հասցեագրված մի ռուսական բանկի։ Դրանում ներկայացվում է սեփականության կառուցվածքը ընկերություններից մեկում, որտեղ Revery-ն ներդրում է արել: Այն ցույց է տալիս, որ Revery-ին են պատկանում մոսկովյան TPF Kaskad LLC-ի բաժնետոմսերը: Kaskad-ի հիմնական բիզնեսն անշարժ գույքի լիզինգն ու կառավարումն է, և այն 2022-ին ստացել է մոտ 3 միլիոն դոլարի շահույթ:

Տարբեր հիմնադրամների և օֆշորային ընկերությունների միջոցով Kaskad-ում երեք այլ ներդրող կա, որոնք բոլորը կապեր ունեն Սարգսյանի հետ, բայց ոչ մեկը՝ Կարինեի.

  • Իտալացի միլիարդատեր Կրեմոնինիների ընտանիքը, որը համբուրգերի միս է մատակարարում McDonalds-ին և Burger King-ին մի շարք երկրներում և մարդատար գնացքներում սննդի ծառայություններ է մատուցում Եվրոպայում, Ռուսաստանում և Թուրքիայում: 2014-ին, երբ Կրեմոնինիների Inalca S.p.a. ընկերությունը «Ռուսական երկաթուղիների» հետ առաջին անգամ սննդի գործարք կնքեց, Սարգսյանը համաձայնագրի ստորագրմանը մասնակցում էր որպես Եվրասիայում Կրեմոնինիների գործընկեր Knightsbridge Group-ի նախագահ։
  • Սփյուռքահայ գործարար Հայկ Դիդիզյանը, որը մահացել է այս տարի։ Դիդիզյանը աջակցել է Սարգսյանի՝ «Երևան իմ սեր» բարեգործական հիմնադրամին, որի նպատակն էր պահպանել Հայաստանի մայրաքաղաքի ճարտարապետական ժառանգությունը և օգնել անապահով երեխաներին։ Երբ Դիդիզյանը և նրա կինը դպրոց բացեցին Երևանում, Սարգսյանն այնտեղ էր՝ ժապավենը կտրելու համար։ 
  • Ալմաս Սուլթանգազին, որը Ղազախստանի 40-րդ ամենահարուստ գործարարն է՝ ըստ Forbes-ի 2023-ի ցուցակի, և Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստեր՝ Դարիգա Նազարբաևայի գործընկերը: Սարգսյանի կապերը Նազարբաևայի հետ լայնածավալ են. նրանք 2002-2005 թվականներին Սարգսյանի Eurasia House International խորհրդատվական բիզնեսում եղել են համատնօրեն և 2002-ին Ղազախստանում համահիմնադրել են ամենամյա համաժողով՝ Եվրասիական մեդիա ֆորումը: 2010-ին Սարգսյանի կազմակերպած բարեգործական միջոցառմանը, որը վարում էր արքայազն Չառլզը, Նազարբաևան անգամ երգել է ղազախական և հայկական ժողովրդական երգեր։

OCCRP-ին տված իր պատասխանում Սարգսյանը հաստատել է, որ ընկերությունը հիմնադրել է Հայկը, սակայն հավելել է, որ այն «մի ժամանակ այլ ձևով է գոյություն ունեցել»։

Սարգսյանն ասել է, որ իր «ընտանիքն ի սկզբանե ներդրում է կատարել» ընկերությունում, սակայն ինքը չի ունեցել սեփական բաժնետոմսեր, որի մասին պետք կլիներ տեղեկացնել Հայաստանի իշխանություններին։

«Իմ պաշտոնավարման ընթացքում ես որևէ հայտարարագրման ենթակա շահ չեմ ունեցել»,- ասել է Սարգսյանը։

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:36 2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի. Բագրատ Սրբազան Այսօր, 19:56 Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն Այսօր, 18:48 «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին մի քանի անձանց հետ տեղափոխվել է ոստիկանության բաժին Այսօր, 18:33 Մեղրյանն իր նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին․ այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է Այսօր, 16:53 Թեհրանը հաստատել է՝ Բաքուն պաշտոնական բողոք է ներկայացրել Այսօր, 15:30 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Այսօր, 15:11 Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վիրավորներ կան Այսօր, 14:04 ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին Այսօր, 13:01 Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով Այսօր, 12:22 Սիրիական ժամանակավոր իշխանության հրամանատարի հետ հանդիպել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը Այսօր, 12:08 «Տարին ավարտվեց, սակայն այդ հատվածի նորոգումը չավարտվեց, խաբեցին»․ Ոսկան Սարգսյան Այսօր, 11:36 Կրակոցներ Նյու Յորքի գիշերային ակումբի մոտ, զոհեր ու վիրավորներ կան Այսօր, 11:01 Մենք ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը. անմահացած Մխիթար Գալեյանի մոր ուղերձը Այսօր, 10:46 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է 01/01/2025 13:04 Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի. Հենրիխ Մխիթարյան 01/01/2025 00:34 Եռաբլուրում ուխտի համար ենք գտնվում՝ ազատագրել մեր երկիրը, վերացնել չարիքը մեր կյանքից․ Բագրատ Սբազանը ուղերձը՝ զինվորական պանթեոնից 01/01/2025 00:13 «Իրական Հայաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»․ Փաշինյանը շնորհավորեց Ամանորը 31/12/2024 23:32 Մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրե՛լ հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով․ Վեհափառ Հայրապետի ուղերձը 31/12/2024 22:10 Ալեն Սիմոնյան․«Տարին լի էր ձեռքբերումներով մեր երկրի և ժողովրդի ապագայի համար» 31/12/2024 22:02 Մեր երկրին հարկավոր են պետական ու քաղաքացիական բարձր մտածողությամբ, պատասխանատու և արհեստավարժ մասնագետներ․ Խաչատուրյանի ուղերձը 31/12/2024 21:17 Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները, թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդ 31/12/2024 20:14 Մեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգևոր ու ազգային վերանորոգման տարի․ Արամ Ա կաթողիկոս 31/12/2024 19:29 Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել և ընկել է, տուժած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց 31/12/2024 18:54 Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արցախցի ընտանիքներին, պատգամել ամուր պահել ոգին և զորավոր՝ հավատքը 31/12/2024 18:39 Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել 31/12/2024 18:12 Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայից 31/12/2024 18:01 «Փյունիկը» նոր սեփականատեր ունի 31/12/2024 16:47 Ամրության երաշխիքը ազգային արժեհամակարգի պահպանումն է, պատմական հիշողությանը հավատարմությունը․ Մամիկոն Ասլանյան 31/12/2024 16:34 Չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը 31/12/2024 15:53 Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է․ Ինչպես ուզում են, թող մեկնաբանեն՝ Արցախը պետք է մնա որպես Արցախ․ Թեմակալ առաջնորդ 31/12/2024 15:04 Պապիկյանը, Ռուբինյանը, Ղալումյանը այցելել են սահմանագոտի 31/12/2024 14:13 Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը 31/12/2024 13:54 2025 թվականի առաջին օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում 31/12/2024 13:24 Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան 31/12/2024 12:48 Սաստկացող մարտահրավերներին կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից․ Սեյրան Օհանյան 31/12/2024 12:01 Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում 31/12/2024 11:05 «Ռուսաստանը պատրաստ է հնարավորն անել նաև գալիք տարում, որպեսզի Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի հիման վրա հաստատվի խաղաղություն»․ Կոպիրկինի ուղերձը 31/12/2024 10:41 Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 31/12/2024 10:04 Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը․ Աբրահամյան 31/12/2024 09:53 Կմաղթեմ, որ գալիք տարում արդարություն հաստատվի, ազգային իշխանություն լինի, Արցախ հայը ոտք դնի, Հայաստանը փրկվի ․․․ Մետաքսե Հակոբյան 31/12/2024 09:45 Մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, վճռական և հայրենասեր ղեկավարություն․ Դանիելյան 31/12/2024 09:34 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով ընթացող մեքենան ընկել է ձորակը, տուժածների մեջ երեխաներ կան 31/12/2024 09:28 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքում 31/12/2024 09:18 Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մերկասառույց է 30/12/2024 22:00 Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին (Տեսանյութ) 30/12/2024 21:25 Ապրաքսիա. խոսքային խանգարումը բացասաբար է անդրադառնում երեխայի ընդհանուր զարգացման վրա 30/12/2024 21:07 Խոշոր վթար Գրիբոյեդով գյուղի մոտ․ տուժածների մեջ երեխաներ կան 30/12/2024 20:52 Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին պաշտոնից ազատել է 30/12/2024 20:32 Իշխանությունը տարբեր շինծու գործերով շարունակում է սահմանափակել մարդկանց քաղաքական ազատությունները` անընդհատ հիշեցնելով, որ մեր երկրում օրենքները չեն գործում․ Աբրահամյան 30/12/2024 20:18 Սուխումում մանդարինից պատրաստված 5 մետրանոց տոնածառ են կանգնեցրել 30/12/2024 19:53 Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին 30/12/2024 19:31 Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան 30/12/2024 19:15 Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ․ ՆԳՆ 30/12/2024 18:56 «Գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքն իրավաբանորեն անհիմն է»․ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի հայտարարությունը 30/12/2024 18:35 «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի սահմանապահներին, այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցակետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահները»․ Փաշինյան 30/12/2024 18:27 Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները․ Կոբախիձե 30/12/2024 18:07 Ի՞նչ է լազերային բլեֆարոպլաստիկան. ինչպե՞ս պատրաստվել վիրահատությանը 30/12/2024 17:47 Ովքեր են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները 30/12/2024 17:30 Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար Մայր Աթոռը Ամանորի առիթով միջոցառում է կազմակերպել 30/12/2024 17:17 Փաշինյանը ցավակցել է Կորեայի նախագահի պաշտոնակատարին 30/12/2024 17:00 Երկիր մոլորակում ապրող մարդկանց թիվը 2024 թվականին ավելացել է մոտ 82 միլիոնով 30/12/2024 16:40 Չարենցավանում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 87 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը 30/12/2024 16:37 ՆԳ նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին կոչումներ 30/12/2024 16:35 Ուսուցիչների կամավոր ատեստավորում. դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած 2025 թ. հունվարի 1-ից 30/12/2024 16:19 Արշակ Կարապետյանին ոչ թե բերման են ենթարկել Ռուսաստանի ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի. Աղբյուր 30/12/2024 16:08 «Քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով կարող ենք օգտակար լինել». Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին 30/12/2024 15:45 Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը 30/12/2024 15:40 ՔԿ նախագահն ու Չինաստանի դեսպանը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները 30/12/2024 15:34 Դանակահարություն՝ հացկերույթի ժամանակ․ դանակահարողը հայտնաբերվել է սահմանային անցակետում 30/12/2024 15:14 2025-ին կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ 30/12/2024 14:49 Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը 30/12/2024 14:38 Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն 30/12/2024 14:29 Տոնական օրերին ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների աշխատանքային ժամանակացույցը 30/12/2024 14:21 ԿԳՄՍՆ աշխատակիցների այցը՝ Լոռու մարզի հուշարձաններ 30/12/2024 14:10 Պուտինն ուղերձներ է հղել Նիկոլ Փաշինյանին ու Վահագն Խաչատուրյանին 30/12/2024 14:07 «Բանակը տղայի կյանքում շատ մեծ դեր ունի, պատրաստ եմ լինել լավ առաջնորդ». Գոռն ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, որ ծառայի ՀՀ ԶՈՒ-ում (Տեսանյութ) 30/12/2024 13:58 Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 30/12/2024 13:46 Պուտինը տոների կապակցությամբ շնորհավորական հեռագրեր է ուղարկել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին 30/12/2024 13:44 Ո՞ր հեռուստաալիքներով է հեռարձակվելու Կաթողիկոսի ամանորյա ուղերձը 30/12/2024 13:41 2025-ին Էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ 30/12/2024 13:39 Հրդեհ՝ Առնո Բաբաջանյան փողոցում 30/12/2024 13:37 UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում 30/12/2024 13:34 Տիգրան Ավինյանը վճարել է 150 հազար դրամ տուրք՝ «Սիվիլնեթ»-ի դեմ հայցով 30/12/2024 13:23 Տեսչական մարմինը «Սոլար ֆարմ» ՍՊԸ էլեկտրատեղակայանքի գործարկմանը տվել է բացասական եզրակացություն 30/12/2024 13:10 Սևանա լճի մակարդակը 1900,39 մետր է, որը նախորդ տարվա համեմատ, բարձր է 22 սմ-ով. Լևոն Ազիզյան 30/12/2024 13:03 Եկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան 30/12/2024 12:59 «Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները (Տեսանյութ) 30/12/2024 12:52 Ուղևորի մահվան պատճառով S7 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բրատսկում 30/12/2024 12:49 Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության 30/12/2024 12:44 Իրական հերոսները նրանք են՝ մեր երկիրը պաշտպանող զինծառայողները 30/12/2024 12:36 «Գազպրոմ Արմենիայի» լիցենզիայի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգվեց 30/12/2024 12:23 ԲԸՏՄ-ն Կարճաղբյուրում կանխել է 207կգ սիգի ապօրինի որսը 30/12/2024 12:08 «Երազանք պահիր». «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն նոր տեսահոլովակ է ներկայացրել 30/12/2024 11:53 Պարզ երկինք, առանց տեղումների եղանակ․ տոնական օրերին կգերակշռեն տաք օդային հոսանքները 30/12/2024 11:16 Վրաստանի շահերը երբեք փոխզիջման առարկա չեն լինի որևէ մեկի հետ հարաբերություններում. Բոչորիշվիլի 30/12/2024 11:11 Բայդենը հունվարի 9-ը սգո օր է հայտարարել 30/12/2024 10:58 Գողթ գյուղում փայտե կաթսա է պայթել, վիրավորներ կան 30/12/2024 10:42 Ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են. ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորյա տեսաուղերձը (Տեսանյութ) 30/12/2024 10:40 ՀՀ գոյությունը և Փաշինյանի իշխանությունը հականիշներ են, և քանի սրանք կան, մեր ինքնությունը վտանգված է. Աբրահամյան 30/12/2024 10:28 Ասադը չկարողացավ «գլուխ հանել» Սիրիայում սոցիալական խնդիրներից․ Լավրով

Տվյալ բաժնի վերջին նյութերը