06/02/2024 15:27
«Սիներջիի» կալանավորված տնօրենի որդին հարցաքննվե՞լ է. Լուսինե Թովմասյանը հրաժարվեց մեկնաբանել
Դերասանուհի, հաղորդավարուհի, «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը Aysor.am-ին հրաժարվեց որևէ տեղեկություն հայտնել՝ արդյո՞ք ճիշտ է մամուլում շրջանառվող տեղեկությունը, որ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է նաև նրա ամուսնուն՝ «Սիներջի» ընկերության կալանավորված տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի որդուն՝ Արթուր Հովհաննիսյանին։
«Ես չեմ ցանկանում այդ հարցով որևէ մեկնաբանություն անել»,-ասաց նա։
Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել ու հարցաքննել է «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի որդուն, որը Լուսինե Թովմասյանի ամուսինն է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը հարցաքննության կհրավիրի նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, քանի որ նախաքննական մարմնում քննարկվել է հարց, որ նախարարի հաստատումով են կատարվել գնումների գործընթացները։