06/02/2024 15:58
Հրաչյա Հակոբյանը կմիանա Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ խափանման միջոցը փոխելու միջնորդությանը
ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի ցանկանում գնահատականներ տալ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցող կալանավորումների վերաբերյալ իրավական համակարգի աշխատանքին:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր երկրում այլևս կոռուպցիա չկա, սակայն Էկոնոմիկայի նախարարության դեպքն ապացուցում է, որ Փաշինյանի ասածն այնքան էլ այդպես չէ՝ Armlur.am-ի հետ զրույցում Հակոբյանը շեշտել է. «Խոսքը համակարգային կոռուպցիայի մասին է: Այո, ես կիսում եմ այն կարծիքը, որ հիմա ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա: Համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել»:
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ կապված դեպքին՝ Հակոբյանը նշել է, որ խմբակցությունում Ալեն Սիմոնյանի մասով դժգոհություններ չկան. «Համենայն դեպս, ես նման քննարկման չեմ մասնակցել, որտեղ Ալեն Սիմոնյանի մասով քննարկում է եղել: Որևէ ստորագրահավաք սկսելու դեպքում կմիանամ»։