06/02/2024 12:57
Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք. ի երջանկություն բոլորիս` հիմա ապրում ենք ազատ ու անկախ Հայաստանում. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ)
Դաշնակցության միանձնյա կառավարման շրջանում Հայաստանը կորցրել է իր տարածքների մեծ մասը, հետո` անկախությունը, այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին:
«1920 թվականին ՔՊ-ն չէր չէ՞ կառավարում»,- նշեց նա:
Ռուբինյանը դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց․«Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք»:
«Ես այսպես եմ մտածում․ հայ ժողովրդի պատմությունը պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է պետություն ունենալու համար, պարբերաբար կորցրել է պետականությունը, չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության երազանքն ու գաղափարը, տարբեր կետերում վերագտել է պետականությունը և, ի երջանկություն բոլորիս, հիմա էլ ապրում ենք ազատ ու անկախ Հայաստանում, հիմա խնդիրը ո՞րն է»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը: