07/02/2024 10:45
Սա հայերին ուղղված դրական նիստ է, որոշիչ նիստ է. «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար
Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը ներկայացել է ավագանու արտահերթ նիստին, որի օրակարգում ավագանու ընդդիմադիր 5 անդամներին մանդատներից զրկելու հարցերն են։
«Սա լավ նիստ է, որոշիչ է, մեր որոշելով այսօր կլուծենք այն հարցերը, որոնք կապված են Երևանի հետ։ Սա հայերին ուղղված դրական նիստ է, այս նիստին կա կարմիր գծերի վերաբերյալ արտոնություն, որը մենք ենք առաջարկել, եթե քվեարկություն լինի, ընդունվելու է։ Օրակարգում ունենք կառուցապատման ոլորտում արտոնությունների նախագծեր։
Ի տարբերություն շոու սարքողների, մենք չենք բոյկոտում։ Բոյկոտում են այն ուժերը, որոնք սպառել են իրենց կամ չեն կարողանում բանակցել։ Ձեզ չեն ընտրել, որ գաք բոյկոտեք, ձեզ ընտրել են, որ գաք աշխատեք։ Չաշխատելը նշանակում է անտարբերություն ձեր իսկ ընտրողի հանդեպ, իսկ անտարբերությունը ես համարում եմ դավաճանություն»,-հայտարարեց Վահան Ավագյանը։