07/02/2024 14:33
Կիրակի օրերին կարմիր գծերն անվճար կլինեն
Երևանի ավագանին արտահերթ նիստում կողմ քվեարկեց մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կիրակի օրերին կայանելու նպատակով արտոնություն կիրառելու որոշմանը։
Կողմ քվեարկեց ավագանու 34 անդամ։
«Այս որոշումն իրապես ընդունելի է, քանի որ մենք ի սկզբանե էլ հայտարարել ենք, որ այս որոշումները հավելյալ գումարներ հավաքելու համար չեն արվում։ Սրանք հետապնդում են քաղաքը բեռնաթափելու նպատակ։ Կիրակի օրերին նման խնդիր չկա, հետևապես, կողմ ենք, որ կիրակի օրերին կարմիր գծերն անվճար լինեն»,-հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։