07/02/2024 10:49
Ալիևը և նրա ընտանիքի անդամները քվեարկել են Ստեփանակերտում, ինչը ընտրական օրենքի խախտում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կինը՝ Մեհրիբան Ալիևան և ընտանիքի անդամները քվեարկել են Ստեփանակերտում․ այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մինչդեռ արդեն իսկ նշում են, որ Ալիևը և նրա ընտանիքը քվեարկել են ընտրական օրենքի խախտմամբ, քանի որ քաղաքացիներին օրենքն արգելում է քվեարկել այլ ընտրատարածքներում, բացառությամբ այն ընտրատարածքների, որտեղ նրանք ժամանակավոր գրանցված են: