07/02/2024 20:37
Իլհամ Ալիևը կշարունակի լինել Ադրբեջանի նախագահը
Ադրբեջանի նախագահը կշարունակի լինել Իլհամ Ալիևը։
Արդեն ամփոփվել են այդ երկրում արտահերթ նախագահական ընտրությունների exit-poll-ի արդյունքները, որոնք, ինչպես և կանխատեսելի է, շատ չեն տարբերվի ընտրությունների վերջնական արդյունքից։
Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Ալիևի օգտին է քվեարկել բնակիչների 92,6 տոկոսը։
Մյուս թեկնածուների օգտին քվեարկությունները մեկ տոկոսի չեն հասնում։