07/02/2024 17:25
Լավ բան եք անում՝ միջնորդում եք, բերեք ես էլ ստորագրեմ, բայց եթե նույնը չեք անում Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների դեպքում, պրոբլեմ եք ունենալու․ Աղվան Վարդանյան (Տեսանյութ)
«Լավ բան եք անում, միջնորդում եք դեռատի կանանց, վաստակավոր գործարարի կալանավորման ապուշ որոշման դեմ, բերեք ես էլ ստորագրեմ, բայց եթե նույնը չեք անում Արմեն Աշոտյանի, մյուս քաղբանտարկյալների, գեներալների դեպքում, պրոբլեմ ունենք և ունենալու եք»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Հովսեփյանը՝ անդրադաառնալով վերջն աղմկահարույց կալանավորումներին։
Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ միջնորդել էին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը փոխելու համար, սակայն դատավոր Դոլմազյանը հայտարարել էր, թե Աշոտյանը «տարաբնույթ կապեր ունի», ԱԺ-ում կարող է դրանք օգտագործել՝ «խոչընդոտելու համար»։
Արդարադատության նախարարին դիմելով՝ ընդդիմադիր պատգամավորը հարցրեց․ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Դոլմազյանի հակաիրավաբանական մտքի թռիչքը և ինչպե՞ս եք մեկնաբանելու աջ կողմի պատգամավորների որոշումը»,-ասաց նա՝ նկատի ունենալով ՔՊ պատգամավորներին։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց՝ եթե դատավորը ինչ-որ բան սխալ է արել, պետք է ոչ թե քաղաքական ելույթներ ունենալ, այլ դիմել իրեն, որպես նախարարի՝ կարգապահական վարույթ իրականցնելու համար։
«Եթե ինձ չեք վստահում, վստահեք էթիկայի հանձնաժողովին, ու տեսեք՝ արդյոք վարույթ կհարուցի՞, թե՞ չէ։ Ես հանգիստ ասում եմ՝ բերեք այդ կարգապահականները, համոզվա՞ծ եք, բերե՛ք»,-ասաց Մինասյանը։