07/02/2024 17:47
Սահմանադրության վրա մեղք բարդել պետք չէ, մեղավորն արատավոր մտածողությամբ իշխանությունն է. Վարդան Այվազյան (Տեսանյութ)
«Բնության մեջ կա պարզ ճշմարտություն՝ ձկների ապրելու միջավայրը ջուրն է, ջրից դուրս ձուկը գոյություն ունենալ չի կարող։ Սահմանադրության համար նման միջավայր է սահմանադրականությունը։ Անկախության հռչակագիրը համարվում է մեր սահմանադրության կենսունակության միջավայրը. հռչակագրին արված հղումները հանելը նշանակում է վերացնել Սահմանադրության իմաստը, ինչքան էլ մյուս դրույթները կատարյալ լինեն, ներածությունից հռչակագրին արված հղումները հանելով ունենալու ենք ոչինչ չասող Սահմանադրություն։ Այս գործընթացը կործանարար հետևանք է ունենալու մեր պետության համար, հայ ժողովուրդն ընկալվելու է որպես քոչվոր, բանականությունից զուրկ ցեղախումբ»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
«Անկախության հռչակագիրը սահմանադրի՝ ժողովրդի նպատակն է․ եթե մենք Սահմանադրությունից հանում ենք նպատակը, մեր ամբողջ պետականության, ժողովրդի գոյն իմաստազրկվում է։
Սահամանդրության վրա մեղք բարդել պետք չէ, եթե մենք ունենանք աշխարհի ամենակատարյալ տեքստով, շարադրանքով սահմանադրությունը, միևնույն է, էլի վատ վիճակում ենք հայտնվելու, որովհետև սահմանադրություն կիրառողները, կյանքի կոչողներն, ունենալով արատավոր մտածելակերպ, ձախողում են պետական կառավարումը։
Հիմարություն է, թե սահմանադրության տեքստ փոխելով՝ կարող ենք մրցունակ դառնալ․ այլ բան, որ այդպիսով իշխանությունն ուզում է թուրքերին հաճոյանալ, սահմանադրությունը փոխելու պահանջին հաջորդելու է թուրքերենը պետական լեզու հռչակելը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում