07/02/2024 18:15
«Մենք ենք մեր սարերը» համույթը խորհրդանիշ է. այն պահպանելու գործում բոլորս կարող ենք օգտակար լինել. Արեգա Հովսեփյան
Արցախի «Մենք ենք մեր սարերը» համույթը 2000 թվականից Արցախի բոլոր բնակավայրերում ազգային երգի, պարի հանդեպ խանդավառություն է տարածել, մեծ ուրախությամբ ընդունվել է զորամասերում, Արցախը ներկայացրել է օտարերկրյա փառատոններում, Արցախի հայաթափումից ու բռնագաղթից հետո համույթն, ինչպես արցախյան բոլոր միավորները, մնացել են առանց պետական աջակցության,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է համույթի աջակից, դրամահավաքի կազմակերպիչներից Արեգա Հովսեփյանը։
«Արցախի հայաթափումից հետո համույթը հայտնվել է Մայր Հայաստանում ՝ առանց տեխնիկայի, տարազի, առանց պետական աջակցության։ Չենք կարող հաշտ լինել այս իրավիճակի հետ, հնարավորության սահմաններում և մի բան էլ ավելի՝ փորձում ենք աջակցել համույթի պահպանմանը՝ հատկապես, որ գործունեությունը շատ կարևոր է։ Մեզ համար գերնպատակ է, որ մշակութային այդ միավորը, խորհրդանիշը պահպանվի։ Այդպիսով նաև հնարավորություն ենք տալիս տասներեք ընտանիքի՝ մնալ, ապրել մայր Հայաստանում. համույթի անդամները պատրաստ են անգամ մինիմալ աշխատավարձով շարունակել գործունեությունը։
Արեգա Հովսեփայնն ընդգծում է՝ հայրենիքի համար պահանջատեր ես, երբ ապրում ես հայրենիքում, արցախցիները պիտի մնան մայր Հայաստանում. «Այստեղ պիտի վերակազմավորվենք, միաբան լինենք, ուժեղանանք, որ պահանջատեր էլ լինենք»։
Համույթի պահպանումը շատ կարևոր է․ եթե կարողանանք հաջողել, դա կոգևորի, հավատ կներշնչի, որ թեկուզ առանց պետության աջակցության, բավարար ցանկության ու կամքի դեպքում հայրենասեր մարդիկ կարող են խիստ օգտակար լինել Արցախի մշակութային ժառանգության պահպանման գործում«»։
Դրամահավաքին կարելի է մասնակցել գումար փոխանցելով հետևյալ հաշվեհամարներին՝
1660030205825600 AMD
166003020207641801 USD
1660030207078445 EUR