07/02/2024 19:34
Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում
Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում։
«Պաշտպանության նախարարությունը բավարարել է Գագիկ Գինոսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ դիմումը՝ հաշվի առնելով նրա մարտական ուղին»,- Aysor.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից:
Նշենք, որ Գագիկ Գինոսյանը Արցախյան պատերազմի ժամանակ եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։ Ազատագրական մարտերի ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 տանկ։
Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի, Քելբաջարի ազատագրական մարտերին։