07/02/2024 18:58
Այն ջնջել, փոխել, մոռացության տալ կամ վերախմբագրել հնարավոր չէ․ Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը լակոնիկ, բայց բովանդակալից արձագանքել է «Հայոց պատմություն-Հայաստանի պատմություն» ներդրված թեմային․ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու՝ իշխանության նախաձեռնությանը։
Գրառումից հետևում է՝ Հայոց պատմությունը ջնջել հնարավոր չէ։
«Այն ջնջելը, փոխելը, մոռացության տալը կամ վերախմբագրելը հնարավոր չէ...»,- սոցցանցի իր էջում գրել է Արտակ Զաքարյանը՝ հրապարակելով Հայոց պատմության աշխատություններից մեկի լուսանկարը։