07/02/2024 13:12
Միջազգային քրեական դատարանին միանալը հիանալի հիմք է ԵՄ-Հայաստան համագործակցության համար. Մարինա Կալյուրանդ
Անկեղծ շնորհավորում եմ Հայաստանին՝ 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը։
«Դա օրենքի գերակայությանը երկրի հանձնառության հստակ ազդանշան է և հիանալի հիմք ԵՄ-Հայաստան համագործակցության համար»,-գրել է նա: