07/02/2024 15:24
Հայկ Մարությանի հետ կապված որոշումները ճիշտ են եղել. Տիգրան Ավինյան
Հայկ Մարությանի հետ կապված որոշումները, վստահաբար, ճիշտ են եղել, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հայկ Մարությանի հետ կապված բոլոր որոշումները՝ և՛ քաղաքապետի պաշտոնից հեռացնելը, և՛ ավագանու մանդատից զրկելը, միանշանակ, ճիշտ են եղել։ Այդ մարդը չի հասկանում քաղաքային տնտեսությունից»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, թե վրեժխնդրության հարց բացարձակ չկա։