07/02/2024 22:36
ՀՀ քաղաքացիներն այնքան երջանիկ են այսօր, որ արտագաղթում են, չեն դիմանում այս աննախադեպ երջանկությանը․ Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը 168.TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանը՝ էապես թանկացնել տրանսպորտի ուղեվարձը, ինչպես նաև բանակը «հզորացնելու» ուղղությամբ «արված» աշխատանքների մասին իշխանությունների հավաստիացումներին։
«Իշխանությունները հո տրանսպո՞րտը չեն թանկացնում… ո՜չ, նրանք պարզապես մտածում են ՀՀ քաղաքացիների առողջության մասին։ Չէ՞ որ քայլելը օգտակար է առողջության համար։ Բանակի օրը զինվորներին մեկական կոնֆե՞տ են տվել։ Գնահատեք, որովհետև կոնֆետն այնպիսի բան է, որ շատ երկրներ դրան «կակա» են ասում…
ՀՀ քաղաքացիներն այնքան երջանիկ են այսօր, որ արտագաղթում են, չեն դիմանում այս աննախադեպ երջանկությանը»,- հեգնել է քաղտեխնոլոգը։
Նա անդրադարձել է նաև ներիշխանական ինտրիգներին։
«Ես երկու ձեռքով կողմ եմ, մի խանգարեք, թող իրար ուտեն»,- ասել է Կարեն Քոչարյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում