07/02/2024 14:29
Ավագանու 3 անդամ զրկվեց մանդատից. Մանրամասներ
Երևանի ավագանու արտահերթ նիստում այսօր ավագանու 3 անդամներ զրկվեցին մանդատից։ Օրակարգում ներառված էր ավագանու 5 անդամներին մանդատից զրկելու հարցը։
«Ազգային առաջընթաց» - Հայկ Մարության
«Մայր Հայաստան» - Նարինե Հայրապետյան
«Մայր Հայաստան» - Սոնա Աղեկյան
«Մայր Հայաստան» - Գևորգ Ստեփանյան
«Մայր Հայաստան» - Զարուհի Փոստանջյան
Մանդատից զրկվեցին ավագանու անդամներ Հայկ Մարությանը, Սոննա Աղեկյանը և Նարինե Ստեփանյանը։
Ընդմիջում հայտարարվեց, որից հետո արդեն ավագանու մյուս երկու անդամներին՝ Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատից զրկելու համար անհրաժաշտ ձայներ չապահովվեցին։
Նշենք, որ ավագանու նիստին քվորումի համար անհրաժեշտ էր առնվազն 33 ձայն: Իշխանական կոալիցիան՝ ՔՊ-ն և «Հանրապետությունը» միասին ունեն 32 ձայն: Ավագանու արտահերթ նիստին իշխող կոալիցիայից բացի, մասնակցեցին նաև «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Վահան Ավագյանը և Վահե Եսայանը, ինչը թույլ տվեց, որ քվորում լինի և նիստը կայանա: