07/02/2024 21:58
Ուկրաինայում մտավախություն ունեն՝ Զելենսկին կարող է փախչել արտասահման
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարբեր անշարժ գույքեր է գնում արտասահմանում, որպեսզի հասցնի փախչել, այդ մասին գրել է «Այլ Ուկրաինա» շարժման խորհրդի նախագահ Վիկտոր Մեդվեդչուկը՝ ուկրաինական ընդդիմադիր շարժման կայքում հրապարակված իր հոդվածում։
«Զելենսկին ցինիկաբար ստում է, երբ ասում է, թե ուկրաինացի զինվորները զոհվում են հանուն հայրենիքի։ Ուկրաինացիները բոլորովին էլ հանուն Ուկրաինայի չեն զոհվում, քանի որ Զելենսկին երկիրը ծախել է Արևմուտքին․ նրանք զոհվում են հանուն կոռուպցիոն այն սխեմաների, որոնցով այս իշխանությունը հարստանում է»,- գրել է Մեդվեդչուկը։
Նրա կարծիքով՝ Զելենսկին հույսը կտրել է ամերիկացիներից ու արդեն չի հավատում, որ նրանք իրեն վիլլա են նվիրելու Ֆլորիդայում, այդ պատճառով էլ հատուկ ներդրված մարդկանց միջոցով վերջերս էլիտար առանձնատուն է գնել Դուբայում՝ վճարելով 16,9 միլիոն դոլար։
«Պատերազմում «ազնվորեն» վաստակած գումարները նա օֆշորներում է գրանցում, մտքով էլ չի անցնում այդ գումարը ներդնել երկրի տնտեսության մեջ, պաշտպանության գործում։ Իր մտրիմ ընկեր Սերգեյ Շեֆիրի միջոցով Զելենսկին արդեն երկար ժամանակ է, ինչ արտասահմանում անշարժ գույք է ձևակերպում, ինչպես նաև տարբեր ընկերություններ գրանցում։ Ընտրություններից առաջ նա հենց այդ ընկերոջն էլ փոխանցել է իր բոլոր օֆշորային ակտիվները, սակայն շարունակել է շահաբաժիններ ստանալ դրանցից, իսկ 2023-ի նոյեմբերին բաց հարթակներում տեղեատվություն շրջանառվեց, որ Սերգեյ Շեֆիրն ու նրա եղբայրը երկու զբոսանավ են գնել՝ ընդհանուր 75 միլիոն դոլար արժեքով։ Բացի այդ, Սերգեյ Շեֆիրը Դուբայում 62,1 միլիոն դիրհամով, որը համարժեք է 16,9 միլիոն դոլարին, ձեռք է բերել բնակարան ՝ավելի քան 600 քմ մակերեսով։ Գործարքը դեկտեմբերի 22-ին է կայացել»,- գրել է ուկրաինացի ընդդիմադիրը՝ հավելելով, որ առանձնատունը Զելենսկու համար։
«Ահա այսպես է առնետն իր համար նոր բուն փորել։ Ահա, թե ինչի համար են զոհվում հարուր հազարավոր ուկրաինացիները, իսկ միլիոնավորներն էլ փախստական դառնում՝ կորցնելով թե՛ իրենց տունը, թե՛ հայրենիքը, այնինչ Զելենսկին իր համար նոր հայրենիք ու նոր շքեղ տուն է ձեռք բերել»,- գրել է Մեդվեդչուկը։