07/02/2024 21:44
Առուշ Առուշանյանի անունով կեղծ էջ է բացվել
«Առուշ Առուշանյան» դաշինքից հայտնում են, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անունով կեղծ էջ է բացվել, նա այդ էջի հետ կապ չունի։
«Հարգելի հետևորդներ, գործընկերներ, լրագրողներ, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անունով ֆեյսբուքում կեղծ էջ է բացվել, որի հետ Առուշանյանը որևէ առնչություն չունի։
Բազմաթիվ նամակներ ենք ստանում, որ ֆեյք էջի հետևում կանգնած անձը (անձինք) ընկերության հայտեր և հաղորդագրություններ են ուղարկում Առուշանյանին ծանոթ և անծանոթ մարդկանց, լրագրողների։
Հորդորում ենք չտրվել սադրանքներին, չընդունել կեղծ էջից (էջերից) ուղարկած հայտերը, արգելափակել, իսկ ֆեյք օգտատերերին կոչ ենք անում հետ կանգնել մանր ու նենգ քայլերից, սադրիչ գործողություններից»,- նշված է հաղորդագրությունում։