07/02/2024 18:42
«Ապոկալիպսիս կլինի»․ Մեդվեդևը ՆԱՏՕ-ին զգուշացրել է՝ եթե հարկ եղավ, հատուկ մարտագլխիկներով հրթիռներ կօգտագործեն
ՆԱՏՕ-ի կողմից պատերազմ սանձազերծելու դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի «ասիմետրիկ պատասխան տալ» և օգտագործել «հատուկ մարտագլխիկներով հրթիռներ», Տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Եթե, Աստված չարասցե, այդպիսի պատերազմ սկսվի, ապա այն հատուկ ռազմական գործողության սցենարով չի վարվի և չի ընթանա խրամատներում՝ հրետանու, զրահատեխնիկայի, անօդոաչուների ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ ՆԱՏՕ-ն հսկայական ռազմական բլոկ է, դաշինքի երկրների բնակչությունը գրեթե մեկ միլիարդ է, նրանց ընդհանուր ռազմական բյուջեն կարող է հասնել մեկուկես տրիլիոն դոլարի, այդ պատճառով էլ մեզ այլընտրանք չի մնում․ պատասխանն ասիմետրիկ կլինի։ Մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար կօգտագործվեն բալիստիկ և թևավոր հրթիռներ՝ հատուկ մարտագլխիկներով (նկատի ունի՝ միջուկային զենք-խմբ․)։
Հենց դա էլ տխրահռչակ Ապոկալիպսիսն է, վերջ՝ ամեն ինչին»,- գրել է Մեդվեդևը։