07/02/2024 11:58
ՔՊ-ն այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի գլխին, որ ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է. Հայկ Մարության
ՔՊ-ն այնպիսի արհավիրքներ է բերել Հայաստանի գլխին, որ ՔՊ-ից ամեն ինչ սպասելի է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրեն ավագանու մանդատից զրկելու նախաձեռնությանը՝ ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա ՔՊ-ն անում է իր հետ, ամենափոքր բանն է. «Իշխանությունը գալիս է այստեղ՝ քաղաքապետարան և ուղղկի դակում է վերևից իջեցրած հրամանները: Վստահ եմ՝ իրենցից շատերը գաղափար էլ չունեն, թե ինչի համար են քվեարկում, ինչ հետևանքներ պետք է ունենա։ Մենք տեսնաք, որ կարմիր գծերը դարձնելով 160 հազար դրամ՝ տրանսպորտի ոլորտը բեռնաթափելու մասով ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ: Ես ամեն օր հարցումներ եմ անում և չգիտեմ մի մարդու, ով այս որոշումից հետո իր մեքենան թողել է տանը և տրանսպորտից է օգտվում՝ դրանով իսկ բեռնաթափելով խցանումները: Շատ կոնկրետ սա թալան էր: Ընդ որում, այս թանկացումը չի վերաբերում հարուստներին, իրենց համար կապ չունի 100 հազար է, թե 500 հազար:
Հայկ Մարությանը վստահ է, որ իրեն մանդատից զրկելը մաքուր քաղաքական որոշում է. «Ես կոնկրետ օրինակ բերեցի, անցած գումարման ժամանակ տասնյակ մարդիկ իրենց օրինակի տակ էին ընկնում, բա ինչի՞ չզրկեցին»: