07/02/2024 12:26
Հայկ Մարությանը մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին
Բնականաբար, մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը:
«Ես սրա մասին արդեն հայտարարել եմ, առաջին անգամը չէ: Մեր աջակիցները բազմաթիվ խնդրանքներ ու պահանջներ ունեն, որ մենք պետք է ունենանք մեր կուսակցությունը, այս պրոցեսի մեջ ենք։ Շուտով կունենանք կուսակցությունը։ Եվ կապ չունի՝ նորաստե՞ղծ է, թե՞ արդեն 20-30 տարվա, անպայման պետք է մասնակցի ՀՀ կարևորագույն քաղաքական պրոցեսներին: Եթե չլինեն արտահերթ ընտրություններ, ապա մասնակցելու ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին: Եվ քանի որ ես լինելու եմ կուսակցության ղեկավարը, ես լինելու եմ, բնականաբար, թեկնածու»,-նշեց Մարությանը: