07/02/2024 16:54
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց` Սահմանադրությունը չի հարմարեցնելու իրեն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է 4-րդ Հանրապետություն:
«Ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, որը ընդունվել է ժողովրդի կողմից ու բոլորը ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա:
Փաշինյանի խոսքով` իրենց կառավարման օրոք Հայաստանում ոչ մի ընտրակեղծիք տեղի չի ունեցել:
«Անկեղծ եթե ասեմ, որ եթե նույնիսկ մեր կառավարության օրոք ինչ-որ մեկը խնդիր դնի ընտրություն կեղծելու, ես գրեթե համոզված եմ, որ նույնիսկ մենք չեն կարողանա դա անել նման բան որոշելու դեպքում: Ես իսկապես եմ ասում, չգիտեմ` ինչքանով է ծիծաղելի»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ երբ խոսել է վերաբրենդավորմա մասին` նկատի է ունեցել 4-րդ Հանրապետությունը:
«Մենք փաթեթ չունենք սեղանին դնելու, որ ասենք՝ սա ենք առաջարկում, ու դա վատ չի, լավ է, որովհետև կարծում եմ, որ հանրության մեջ պետք է տեղի ունենա քննարկում, թե սա ինչի մասին է, ինչի համար է: Ես կարևոր եմ համարում, որ ըմբռնում ձևավորվի, որ դա պետք է արվի»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, թե ավանդույթ կա, որ փորձ է արվում Սահմանադրությունը հարմարեցնել կա՛մ գործող կառավարությանը կա՛մ գործող ղեկավարին, բայց իրենց մտադրությունները այդպիսին չեն:
«Ուղղակի դրա անհրաժեշտությունը չկա»,- հավելեց նա: