07/02/2024 08:56
«Հրապարակ». Քննչական կոմիտեն լրացուցիչ «պատժամիջոցներ» է կիրառել
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն ոչ միայն առանձնահատուկ դաժանություն է դրսևորել «Սիներջիի» ներկա և նախկին աշխատակցուհիների` մանկահասակ երեխաներ ունեցող երկու կանանց նկատմամբ` կալանք միջնորդելով, այլև, պարզվում է` լրացուցիչ «պատժամիջոցներ» է կիրառել:
Մասնավորապես` արգելել է կանանց բոլոր տեսակցությունները, և նրանց այժմ ո՛չ ընտանիքի անդամները, ո՛չ պատգամավորները, ո՛չ դիտորդական աշխատանք կատարող հասարակական կազմակերպությունները չեն կարող այցելել: Նման լրացուցիչ սահմանափակումներ, որպես կանոն, կիրառվում են հոգեբանական ճնշումներ գործադրելու, «զոհերից» անհրաժեշտ ցուցմունքներ կորզելու համար, որպեսզի խախուտ մեղադրանքը մի կերպ հիմնավորեն կամ իրենց ուզած անձի դեմ ցուցմունքներ պոկեն»։