08/02/2024 14:20
Տեղի է ունենում արշավ ՀՀ-ի դեմ. Վահագն Ալեքսանյան
ՀՀ-ի դեմ արշավ է տեղի ունենում, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ երբ առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմության», դրա դեմ արշավ է տարվում.«Եվ այդ արշավն ուղղորդվում է այն ուժերի կողմից, ովքեր պայքարում են ՀՀ-ի՝ որպես ինքնիշխան պետության գոյության դեմ»։
Անդրադառնալով նոր Սահմանադրությանը՝ Ալեքսանյանը նշեց. «Միանշանակ է, որ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրություն, որը ծառայում է ՀՀ-ին, այլ ոչ թե գրված է մի կայսրության թելադրմամբ՝ այդ կայսրության փլուզման պայմաններում, որպեսզի ականներ դրվեն ՀՀ-ի տակ այնպես, որ եթե մի օր այդ կայսրությունը որոշի վերամիավորվել, այդ ակնաններն աշխատեն»։