08/02/2024 22:23
Էկվադորի Սահմանադրական դատարանը թույլատրել է էվթանզիան
Էկվադորի քաղաքացի Պաոլա Ռոլդանը, ով տառապում է ծանր հիվանդությամբ և ցանկանում է կամավոր հեռանալ կյանքից, իր փաստաբանների միջոցով դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով էվթանազիան որպես քրեական հանցագործություն դիտարկելու օրենսդրական նորմը։
Ինչպես տեղի El Universo պարբերականին հայտնել են նրա փաստաբանները, Էկվադորի Սահմանադրական դատարանը որևէ հիմնավոր հակափաստարկ չի ներկայացրել, որով կարելի է համարել, որ Պաոլա Ռոլդանի խնդրանքը մերժվել է։
«Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստացի ընդունել է երկրում էվթանազիա իրականացնելու հնարավորությունը՝ մահացու հիվանդների համար»,- ասել է քաղաքացու փաստաբանը։
Մինչ այս Էկվադորի քրեական օրենսգրքով էվթանազիան հավասարազոր էր համարվում սպանությանը, այն իրականացնողների համար սահմանված էր պատիժ՝ 10-13 տարի ազատազրկմամբ։
Ռոլդանը, ով խնդրել է թույլ տալ՝ իրեն էվթանազիայի ենթարկել, տառապում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով։ Այդ հիվանդությունն աստիճանաբար հանգեցնում է մկանների պարալիչի, ապա՝ մահվան։ Նա երկար ժամանակ էր, ինչ Էկվադորի իշխանություններից պահանջում էր ապաքրեականացնել էվթանազիան։