08/02/2024 16:40
Որ նոր «Այֆոն» է դուրս գալիս, ինչո՞ւ են ձգտում դրան․ Սուքիասյանի խոսքով՝ Սահմանադրությունը պետք է փոխվի և նոր ժամանակներին համարժեք դառնա
Սահմանադրությունը պետք է փոխվի և նոր ժամանակներին համարժեք դառնա․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Բա դուք թրենդներին չեք հետևո՞ւմ։ Բա էտ որ նոր «Այֆոն» է դուրս գալիս, ինչո՞ւ են բոլորը ձգտում դրան»,- ասել է նա։
«Եթե աշխարհաքաղաքական փոփոխություններ են եղել, օրինակ՝ առաջին յոթ համախառն ներքին արդյունք ունեցող պետությունները վերջին մի քանի տարում փոխվել են․․․ Այնպիսի պետություններ են, որ կյանքում չէիք պատկերացնի։ Նոր իրողությու՞ն է, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել, որ աշխարհաքաղաքական փոփոխությունները պետք է հաշվի առնես, որ երկրում ամեն ինչ կառուցես ըստ այսօրվա եղած իրավիճակի։ Այժմյան սահմանադրությունն այն ժամանակվա իրողություններին համարժեք է եղել, հիմա ուզում ենք նոր իրողությանը համարժեք լինի», - ասել է նա։