08/02/2024 21:43
Փաշինյանն աշխատանքից ազատեց իր աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին
Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանին աշխատանքից ազատելու մասին որոշում է ընդունել։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով` Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2024 թվականի փետրվարի 8-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։