08/02/2024 15:36
Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում բնակչությանը. Ֆրանսիայի դեսպանը Գեղարքունիքում է
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է ռազմական շփման գծից 4կմ հեռավորության վրա գտնվող Նորաբակ գյուղ: Նա այդ մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է հաղորդում այս մեկուսացված և վտանգի առաջ կանգնած բնակչությանը: Սա շոշափելի ապացույց է, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»,- գրել է դիվանագետը:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ նախատեսվում է այց Գեղարքունիքի մարզ՝ «մարդասիրական անվտանգային իրավիճակ, Ֆրանսիայի հետ համագործակցություն, ԵՄ առաքելության դերը, ՀՀ տարածքի ամբողջական հատվածների շարունակական օկուպացում» օրակարգի շրջանակներում։