08/02/2024 10:00
«Հրապարակ». Բավարարվել է սփյուռքահայ դաշնակցական Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, բավարարել է սփյուռքահայ դաշնակցական Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի։ Հիշեցնենք, որ Սյունեին, նրա հորը՝ Մասիս Աբրահամյանին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին և այլոց արգելվել էր մուտք գործել Հայաստան: Նրանք «Զվարթնոց» օդանավակայանից ստիպված էին եղել վերադառնալ։
Օրեր առաջ Մուրադ Փափազյանն ու Մասիս Աբրահամյանը ևս հաղթել են դատարանում։ Սյունե Աբրահամյանի հայցը բավարարվել է փետրվարի 5-ին, ԱԱԾ-ն 1 ամիս ունի այն բողոքարկելու համար»։