08/02/2024 20:38
«Երկրի ներքին անվտանգության համար»․ Հնդկաստանի և Մյանմայի միջև ազատ տեղաշարժի ռեժիմը հնդկական կողմը չեղարկեց
Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը դադարեցնում է ազատ տեղաշարժի ռեժիմը Հնդկաստանի և Մյանմայի միջև, որը գործում էր սահմանամերձ շրջանների բնակիչների համար։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ՆԳ նախարար Ամիթ Շահը։
«Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը որոշել է դադարեցնել Հնդկաստանի և Մյանմարի միջև ազատ տեղաշարժի ռեժիմը՝ երկրի ներքին անվտանգությունն ապահովելու և Հնդկաստանի՝ Մյանմային սահմանակից հյուսիս-արևելյան նահանգների ժողովրդագրական կառուցվածքը պահպանելու համար»,- հայտարարել է նա։
Այժմվանից Հնդկաստանի ու Մյանմայի սահմանամերձ շրջանների բնակիչները մի երկրից մյուսը տեղափոխվելու համար պետք է ունենան վիզա։
Հնդկաստանը հայտարարել է նաև, որ Մյանմայի հետ սահմանին արգելապատնեշ կտեղադրվի, ինչպես դա արվել է Բանգլադեշի հետ սահմանին, որտեղ հնդկական կողմը փշալարով արգելապատնեշ է տեղադրել։