08/02/2024 11:47
ՔՊ-ն կառավարությունից կստանա 268 միլիոն դրամ, «Հայաստան» դաշինքը՝ 163 միլիոն
Կառավարությունը գումար կհատկացնի ՀՀ Ազգային Ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կհատկացվի 268 միլիոն 309 հազար դրամ, «Հանրապետություն» կուսակցությանը` 38 միլիոն 758 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 50 միլիոն 444 հազար դրամ, «Հայաստան» դաշինքին` 163 միլիոն 221 հազար դրամ։
Այս գումարները կտրվեն 2024 թվականի պետական բյուջեից։