09/02/2024 12:50
Ընտանիքում բռնության կանխարգելման օրինագծում «զուգընկեր» սահմանումը ոչ թե միասեռ ամուսնություններին, այլ ամուսնության վկայական չունեցողներին է վերաբերում․ Վարդանյան (Տեսանյութ)
Ընտանիքում բռնության կանխարգելման օրինագիծը միասեռ ամուսնությունների համար ճանապարհ բացելու մտադրություն չունի և բացառապես վերաբերում է ընտանեկան բռնությանը․ ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ պատգամավոր, նախագծի հեղինակ Ծովինար Վարդանյանը։
«Նախագիծը վերբերում է ընտանեկան բռնությանը, որը առաձին տեսակ է, որը քաղաքակիրթ երկրներում որպես առաձին օրենսդրություն ներկայացվում է, և «զուգընկեր» սահմանումը ներմուծվել է այս նախագիծ ՀԿ-ների աշխատանքի և օրինապահ մարմինների հետ քննարկման արդյունքում, որովհետև կարիք է առաջացել»,-ասաց նա։
Պատգամավորը հստակեցրեց, որ այն զույգերը, որոնք ամուսնության վկայական չունեն և իրենց հարաբերությունները կարգավորված են առանց իրավական ձևակերպման, դուրս են մնում գործող իրավական պաշտպանությունից և այդ նպատակով է նման ձևակերպում տրվել։