09/02/2024 13:21
Սահմանադրությունն այս իշխանության հերթական զոհերից մեկն է, կարևորը կուսությունը չստուգեն․ Աշոտյան (Տեսանյութ)
Իշխանություն, որը հետևողական քանդում է ինքնության, մշակույթի, պատմության, Աստծո, ընտանիքի հիմքերը, Սահմնադրությունը հերթական զոհերից մեկն է, կարևորը կուսությունը չստուգեն․ դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով իշխանությունների հայտարարությանը, ըստ որի, Սահմանադրությունը պետք է փոխել, քանի որ Անկախության հռչակագրի հետ խնդիրներ կան։
Աշոտյանն անդրադաձավ նաև հարցումներին, ըստ որոնց, քաղաքացիների 50 տոկոսը նրան քաղբանտարկյալ է համարում․ «Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր անկախ քաղաքական հայացքներից, չեն վախենում ասել ճշմարտությունը, դա դառը ճշմարտություն է մեր երկրի համար»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի վարկանիշի անկման թվի մեծացմանը՝ Աշոտյանը նշեց՝ դա վկայում է, որ «Փաշինյանը մնացել է իշխանության՝ ի հակառակ Աստծո, բնության և մնացած բոլոր կանոնների»։