09/02/2024 11:12
Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է. Հաջիև
Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը գործել է միայն Ադրբեջանի տարածքում»։ Այս մասին գերմանական ZDF պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և դրանով իսկ Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունք:
Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրական վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ»,-ասել է նա։