09/02/2024 15:29
Փաշինյանի հանձնարարականները կատարողները հասկանում են՝ իրենց փրկելու մտադրություն չունի, բոլորին փուռն է տալու, միայն թե իր կաշին փրկի․ Մամիջանյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ գործով դատական նիստը հետաձգվեց մեղադրյալներից մեկի առողջական խնդիրներով պայմանավորված։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցումներին, ըստ որոնց, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկում ապրել։
«ՔՊ-ական երեսփոխանները, մարդիկ, ովքեր պատրաստ էին կատարել Փաշինյանի հանձնարարականները՝ լինի թե՛ դատավոր, թե՛ դատախազ, թե՛ նախարարության աշխատակից, վերջապես հասկացել են, որ Փաշինյանն իրենց փրկելու մտադրություն չունի, բոլորին փուռն է տալու, միայն թե իր կաշին փրկի»,-ասաց նա՝ շեշտելով, որ լավ է ուշ քան, երբեք, որ իրենք դա հասկանում են։
«Հուսամ՝ դա հասկանալուց հետո կսկսեն հրապարակավ խոսել, թե ինչ անօրինական հակապետական հրամաններ են իրենց իջեցրել վերջին վեց տարիներին»,-ասաց նա։