09/02/2024 15:13
Դուք տեսաք, որ ժողովուրդը մերժում է ձեր տգետ որոշումը, դրա համար հետ քաշվեցիք. Մարության (Տեսանյութ)
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երևանցիներին շնորհավորում է նրա համար, որ քաղաքապետարանը ետ է կանչել տրանսպորտի թանկացման մասին որոշումը։
«Ես հիշեցնեմ, որ այս մեր բազմատաղանդ իշխանությունը որոշել էր թանկացնել հանրային տրանսպորը՝ սահմանելով աննախադեպ գներ։ Այդպիսի գներ անգամ զարգացած երկրներում չկան»,-նշեց Մարությանը։
Նա օրինակներ բերեց, թե ինչ պետք է անել, որպեսզի տրանսպորտի գինը չթանկանա։
«Դուք տեսաք, որ ժողովուրդը մերժում է ձեր տգետ որոշումը, դրա համար հետ քաշվեցիք»,-նշեց նա։