09/02/2024 13:16
Այս վարչախումբը մի նպատակ ունի՝ հեռացնել թուրք-ադրբեջանական գործակալների դեմ ակտիվ պայքարող քաղաքական գործիչներին (Տեսանյութ)
Ակնհայտ է, որ այս վարչախումբը մի նպատակ ունի՝ հեռացնել քաղաքական դաշտից այն գործիչներին, ովքեր առավել ակտիվ են պայքարում այս թուրք-ադրբեջանական գործակալների դեմ․ Արմեն Աշոտյանի դատավարությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը։
«Գնալով պայքարն ավելի է խստանալու, որովհետև հասարակության ավելի շատ հատվածներ հասկանում են, թե ինչ ողբերգություն է բերել այս թուրք-ադրբեջանական գործակալական իշխանությունը»,-ասաց նա։
Հարցին, թե ընդդիմության կողմից այս իշխանություններին վռնդելու գործընթացներ կա՞ն, Մինասյանը պատասխանեց, որ դրսևորումները ոչ այնքան ցայտուն են, բայց տարբեր գործընթացներ գնում են։