Վարչապետին է ներկայացվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեության հաշվետվությունը

09/02/2024 11:20

Վարչապետին է ներկայացվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեության հաշվետվությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելու վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Զեկուցվել է, որ 2022 թ.-ի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ներքին գործերի նախարարություն ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ միգրացիոն գործընթացների կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ ներքին գործերի նախարարությանը, իսկ 2022 թ. դեկտեմբերի 16-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունն անվանափոխվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության:

Միաժամանակ, Կառավարության 2023 թ. հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ 17-Ա որոշման համաձայն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սահմանվել է՝ որպես Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին:

Կառուցվածքային բարեփոխումների նպատակը միգրացիոն շղթայի միասնական և արդյունավետ կառավարումն է, սոցիալական գործառույթների փոխանցումը (նոր ճանաչված փախստականների ինտեգրում, ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրում) ՀՀ ԱՍՀՆ, փոխադրումը ՆԳՆ կազմ՝ հաշվի առնելով ծառայությունների և գործընթացների անվտանգային բաղադրիչը, ինչպես նաև ուժային տրամաբանությունից անցում կատարելը դեպի քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցում։

Հաստատվել է նաև ՄՔԾ նոր կառուցվածքն ու կանոնադրությունը։ Ծառայության կառուցվածքը ներառում է 6 վարչություններ և 47 տարածքային ստորաբաժանումներ։ Օպտիմալացման արդյունքում 63 տարածքային ստորաբաժանումները կդառնան 47:

Նշվել է, որ կառուցվածքային բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածելու Ծառայության տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլ Ծառայության գործառույթների տիրույթում այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։ Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին և օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու և վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երևանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը։ Այս մոտեցումը հնարավորություն կտա նաև թոթափելու ծանրաբեռնված հերթերը, որոնք թեպետ էլեկտրոնային եղանակով են ամրագրվում, սակայն ձգվում են ամիսներ։

Օպտիմալացման հիմքում դրվել են մի շարք չափորոշիչներ՝ տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի, կառավարման արդյունավետությունը:

Վարչապետ Փաշինյանն՝ ըստ ներկայացված քարտեզի, անդրադարձել է ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների օպտիմալացմանը և նշել. «Սա մեր օպտիմալացման քարտեզն է։ Կարմիր կետերն օպտիմալացվում են, կապույտ կետերը պահպանվում են։ Եվ սա ինչի՞ է կարևոր, որովհետև շատ շահարկումներ կան հիմա էլ կապված այս պրոցեսի հետ։ Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես՝ ինչպես Արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, որ չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել։ ՆԳ նախարարի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել և գիտեմ՝ գաղափար կա, որ այս օպտիմալացման պրոցեսում և մինչև թվայնացման գործընթացների մեկնարկը եթե տեսնենք՝ իրոք խնդրահարույց պահեր կան, որոշակի գրաֆիկով շրջիկ գրասենյակներ կունենանք մեր բոլոր մարզերում կամ համայնքներում: Արդեն դա աշխատանքի կազմակերպման հարց է, որպեսզի հասանելի լինի, բայց ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական պատկերացումը վերաբերում է թվայնացմանը։ Ընդհանրապես, մարդն ինչի՞ պիտի այսպիսի գործառնությունների համար հերթ կանգնի, իր տնից, կամ իր աշխատավայրից պետք է կարողանա գործընթացն իրականացնել։ Եվ նաև այս ծրագիրը մենք ինչո՞ւ ենք իրականացնում, սա վկայությունն է, որ նախ հավատում ենք և վճռական ենք, որ պետք է թվայնացումն իրականացնենք։ Հետդարձի ճանապարհ չկա, և մենք պետք է գնանք ու անպայման այս գործառույթն իրականացնենք»։

ՄՔԾ ծառայողների շրջանում իրականացվել է վերապատրաստում՝ պաշտոնի նշանակման նպատակով։ Վերապատրաստումը բաղկացած է եղել 2՝ թեստավորման և բանավոր հարցազրույցի փուլերից։ Առաջին փուլն իրականացվել է 2023 թվականի մայիսի 22-ից մինչև նոյեմբերի 6-ը։ Վերապատրաստմանը մասնակցել է 505 աշխատակից, որոնցից 470-ը մասնակցել է բանավոր հարցազրույցին, նվազագույն շեմը չեն հաղթահարել 51 անձ։

Անդրադարձ է կատարվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ընդհանրապես թվայնացման գործընթացին: «Թղթային վիճակներից դուրս գալու մեր պլանը ո՞րն է: ՄՔԾ արխիվի թվայնացման հարցը մեր օրակարգում կա և պետք է ծրագիր գրվի։ Իսկ արդեն մտե՞լ ենք ինչ-որ մրցույթի, նախագծման փուլ»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:

ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ այժմ միջազգային փորձագետների հետ աշխատում են թվայնացման ծրագրի, մասնավորապես, ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ: «Այսինքն` ինչ ունենք, ինչ պիտի ստանանք, այդ ենք գծում հիմա միջազգային փորձագետների հետ մեկտեղ, և կներկայացնենք թվայնացման խորհուրդ: Նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերներն են ներգրավված այս պրոցեսում։ ԵՄ-ի ծրագրի շրջանակներում ունենք քաղաքացիության վարչարարական գործընթացի թվայնացումը»։

2023թ․ ընթացքում իրականացված աշխատանքների շարքում նշվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման, ինչպես նաև փաստաթղթավորման գործընթացի կազմակերպման աշխատանքները։ 2023թ․ սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից տեղահանված անձանց հաշվառման գործընթացը կազմակերպելու նպատակով ՄՔԾ խումբը Գորիսում իրականացրել է տեղանքի ուսումնասիրություն, Կոռնիձորում, Գորիսում, Վայքում, Վարդենիսում հիմնվել են Բնակչության պետական ռեգիստրին համակցված հաշվառման կայաններ, ապահովվել է հաշվառման ծրագրի հասանելիություն հումանիտար կենտրոններում, իրականացվել է աշխատակազմերի վերապատրաստում, կամավորական ուժերի հավաքագրում և վերապատրաստում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց փաստաթղթավորումն իրականացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, առկա պահանջարկը բավարարելու նպատակով սահմանվել է վեցօրյա աշխատանքային ռեժիմ, ՀՀ բոլոր անձնագրային ստորաբաժանումներում քաղաքացիության դիմումների ընդունում։ Ընդ որում, ԼՂ-ից տեղահանված անձանց սպասարկումն իրականացվում է արտահերթ՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի։

Տեղեկացվել է, որ մեկնարկել են աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման թվայնացված գործընթացի նմանությամբ այլ հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացների թվայնացնմանն ուղղված աշխատանքները, կատարվել են աշխատանքներ նաև work.permit.am հարթակի, ինչպես նաև ապաստանի էլեկտրոնային համակարգի վերլուծության և կատարելագործման ուղղությամբ։

Օրենսդրական բարեփոխումների համատեքստում նշվել է, որ 2023թ.-ին աշխատանքներ են տարվել միջազգային պաշտպանության տրամադրման իրավական հիմքի՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի լրամշակման ուղղությամբ։ Օրենքի նախագիծն արդեն պատրաստ է և առաջիկայում կներկայացվի շահագրգիռ մարմինների քննարկմանը։

Հաշվետու ժամանակաշրջանում ուսումնասիրվել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի աճի պատճառները, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրությունը՝ ՔՉԱ թիվը նվազեցնելու նպատակով։ Արդյունքում՝ մշակվել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագիծ, որը կկանոնակարգի նաև ՔՉԱ-ի կարգավիճակի որոշման ընթացակարգը։

2023թ.-ին գործարկվել է նաև migration.e-gov.am հարթակը: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց տարբերակով ստանալու մի շարք տեղեկանքներ, մասնավորապես, հաշվառման հասցեի վերաբերյալ, հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ՝ ինչպես քաղաքացու, այնպես էլ իր անչափահաս զավակների համար, անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ:

Կայքի միջոցով իրականացվում է նաև առցանց հերթագրում Երևանի անձնագրային ծառայություններում սպասարկվելու համար: Ըստ պատասխանատուների, այսպիսով նվազել է հերթերով պայմանավորված ծանրաբեռնվածությունը Միգրացիայի և քաղաքացիության տարածքային ստորաբաժանումներում, հերթերը տեղափոխվել են էլեկտրոնային տիրույթ: Առաջիկայում migration.e-gov.am կայքում թվայնացված ծառայությունները կընդլայնվեն։

2024 թվականի հունվարի մեկից հանվել է նաև օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նշումը (ելքի կնիք)։ Աշխատանքները միտված են նրան, որպեսզի քաղաքացիները մի քանի տարին մեկ անգամ անհրաժեշտություն ունենան այցելել անձնագրային ծառայություններ:

Որպես ոլորտի երկարաժամկետ լուծում նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ կենսաչափական համակարգին անցնելու քաղաքականություն։ Նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգ՝ Պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով, որի նպատակն է բարձրացնել անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթղթերի գործածումն ու շրջանառությունը, փոխարինել հնացած ՏՏ ենթակառուցվածքը՝ բարելավվելով գործընթացի անվտանգությունը և արդյունավետությունը, բարելավել քաղաքացիների սպասարկման որակը, այդ թվում՝ սպասարկման ֆիզիկական պայմանների տեսանկյունից։

Սպասարկման և հաղորդակցության որակի բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել որակի վերահսկման գործուն մեխանիզմներ։ Այս առումով, նախատեսվում է նաև ստեղծել զանգերի կենտրոն, ներդնել տեսաձայնագրման տեխնիկա ՄՔԾ բոլոր ստորաբաժանումներում։

Անդրադառնալով անձնագրային ծառայություններում իրականացվող բարեփոխումներին՝ վարչապետը հետաքրքրվել է. «Ասվեց, որ մեր խնդիրն է, որպեսզի քաղաքացին մի քանի տարի մի անգամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում այցելելու անհրաժեշտություն ունենա։ Հիմա, մենք ի՞նչպես ենք սա իրագործելու և արդեն իսկ պատրաստ ճանապարհային քարտեզ ունե՞նք, թե չունենք»։

ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ այդ հարցին մոտենում են երկու փուլով: «Առաջինը՝ միջնաժամկետ լուծումներ, որոնք մենք տալիս ենք։ Մասնավորապես, օրինակ, ելքի կնիքի վերացում, որոշակի տեղեկանքներ, եթե դեռ շարունակում է դրանց անհրաժեշտությունը լինել, փորձում ենք սարքել թվային, որ մարդը չգա մեզ մոտ։ Օրինակ՝ հաշվառման տեղեկանքը, հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկանքը և շատ կիրառական է, կա անձնագրային պատմության մասին տեղեկանք։ Որոշ դեսպանատներ պահանջում են այդ տեսակ տեղեկանքը։ Անձի նույնականացման պարագայում մեր հարթակում անձը կարող է ստանալ և դրա համար ինքը ծառայություն այցելելու անհրաժեշտություն չունի։ Սա առաջին խումբն է, սակայն մեր գործառնությունների ճնշող մեծամասնությունն անձնագրի և նույնականացման քարտի տրամադրումն է, front office-ի իմաստով։ Այստեղ երկարաժամկետ լուծումն արդեն պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավորի արտապատվիրակման հատվածն է»։

Քննարկվել է նաև Բնակչության պետական ռեգիստրի բարեփոխման հարցը՝ ինչպես տրամաբանության և գաղափարական տեսանկյունից, այնպես էլ կառուցվածքի և ծրագրային ապահովման: Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Մեր թվայնացման պրոցեսները պետք է այնպես կոնսոլիդացնենք և կառավարենք, որ երբ մարդը գործունեություն կատարեց՝ Բնակչության պետական ռեգիստրում դառնա բազային տվյալ, որ այս մարդն այս պահին Հայաստանում է: Այդ ծրագիրը պիտի ճանաչի, որ մենք այս մարդուն անձնագիր ենք տվել, բայց ինքն այլևս չի երևում, մեր ռադարների վրա ինքը չի եղել։ Այսինքն` մարդը մուտք գործեց՝ թվայնացված համակարգը պիտի այդ ազդակը տա, որ սա այլևս անձնագրի տվյալ չէ, սա արդեն մարդու տվյալ է: Երբ թվային որևէ պլատֆորմում իր հետ կապված գործողություն եղավ, այդ ազդակը պետք է գա, որովհետև այս գործողության բերումով որոշ ժամանակ հետո անձնագրերի շտեմարանը կդառնա բնակչության շտեմարան»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

28/12/2024 21:35 Հայ ժողովրդի հավաքական մեղքը մեկն է՝ Նիկոլը դեռ վարչապետ է․ Գոնե գալիք տարի այդ մեղքը պիտի քավել․ Աշոտյան 28/12/2024 21:09 Հայ շախմատիստների արդյունքները աշխարհի արագ շախմատի առաջնությունում 28/12/2024 20:23 Կինոն ձևավորում է մտածելակերպ․ Ժաննա Անդրեասյան 28/12/2024 19:43 Ձվից ալերգիան ու դրանից բխող բարդությունները՝ երեխաների մոտ 28/12/2024 19:14 Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքում կարգելվի այդ արտադրանքի վաճառքը․ նախագիծ 28/12/2024 18:29 Նիկոլն իր քայլով միավորեց երեք նախագահների թիմերին․ Արմեն Աշոտյան 28/12/2024 17:55 Խոր ցավով տեղեկացա Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան մասին 28/12/2024 17:51 Պուտինն Ալիևից ներողություն է խնդրել, որ ադրբեջանական ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ռուսաստանի օդային տարածքում 28/12/2024 17:24 Ձերբակալություն Իջևան քաղաքում․ փորձել են մաքսանենգ ճանապարհով մեծ քանակի թմրանյութ տեղափոխել 28/12/2024 16:51 Վթար՝ Գյումրի-Մայիսյան ճանապարհին. զոհեր կան 28/12/2024 16:14 5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում․ զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու մարզերում 28/12/2024 15:58 Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր 28/12/2024 15:43 Փաշինյանի քարոզչությունը կարող է թվալ ապուշություն, բայց այդ ապուշությունն արժեքային դաշտն ամբողջովին քանդել է․ Մարինե Պետրոսյան (Տեսանյութ) 28/12/2024 15:30 Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության քաղաքականության՝ մարդիկ, օրինակ, կարող են բոյկոտել Հ1-ը․ Ռուբեն վարդապետ Զարգարյան (Տեսանյութ) 28/12/2024 15:12 Սպասվում է բուք, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում 28/12/2024 14:43 Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը վերադարձվել են պետությանը 28/12/2024 14:29 Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան 28/12/2024 14:00 Ջերմուկը, թերևս, ամենաճիշտ վայրերից մեկն է արվեստն ու երաժշտությունը հնչեցնելու համար. Ժաննա Անդրեասյան 28/12/2024 13:50 ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել (Տեսանյութ) 28/12/2024 13:46 Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է. Նիկոլ Փաշինյան 28/12/2024 13:19 Ջինսե տաբատ կրելու համար Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից 28/12/2024 12:45 «Լինել առավել զգոն». ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 28/12/2024 12:21 Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել է 28/12/2024 12:16 «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամն» ամփոփում է 2024 թվականի արդյունքները (տեսանյութեր) 28/12/2024 11:54 2025 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 28/12/2024 11:44 «Եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը». Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ 28/12/2024 11:14 Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը 28/12/2024 11:10 Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ 28/12/2024 11:01 Ձյան հետևանքները. արգելափակումից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց, 48 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն (Տեսանյութ) 28/12/2024 10:32 Հունվարի 11-13-ը Արմավիրի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 28/12/2024 10:29 Տիգրան Ավինյանը Վեդիին «շռայլ նվեր» է արել. Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ խնդրանքը չի մերժել 28/12/2024 10:19 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 28/12/2024 10:05 Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան 28/12/2024 09:42 Արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում․ Փաշինյան 28/12/2024 09:21 «Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել 28/12/2024 09:16 «Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը 28/12/2024 09:14 «Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում 28/12/2024 09:11 «Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա 28/12/2024 09:08 «Փաստ». Ինչու է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել աշխատանքից 28/12/2024 09:07 «Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի 27/12/2024 22:11 Արյան մեջ կալցիումի բարձր ցուցանիշը հանգեցնում է հիպերկալցեմիայի 27/12/2024 21:52 Անասունները փախել են գոմից, անասնապահը խաբել է, թե գողացել են 27/12/2024 21:32 Գերմանիայի նախագահը ցրեց Բունդեսթագը, արտահերթ ընտրություններ կանցկացնեն 27/12/2024 21:05 «Ծնվել եմ Արցախում». ծրագիր Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 27/12/2024 20:45 Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում ձյուն է տեղում 27/12/2024 20:29 Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվի․ ՏԿԵՆ 27/12/2024 20:14 Սրատուտային վարակի՝ էնտերոբիոզի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները 27/12/2024 19:54 Շանթ Սարգսյանը կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ․ Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքները 27/12/2024 19:36 Ստեփանակերտի քաղաքապետին առաջադրված մի աբսուրդ մեղադրանքը փոխվել է մեկ այլ՝ նույնքան աբսուրդ մեղադրանքի 27/12/2024 19:15 Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորները քննարկել են ներքաղաքական խնդիրները, արտաքին խորացող մարտահրավերները 27/12/2024 19:01 Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով 27/12/2024 18:46 Հարգանք ու լավագույն ցանկություններ կարևոր առաքելություն ունեցողներին՝ դիրք պահող, երկիր պահող մարդկանց․ Տիգրան Աբրահամյան 27/12/2024 18:29 Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները 27/12/2024 18:15 «Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն 27/12/2024 17:58 Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար 27/12/2024 17:45 Նիդեռլանդներից Հայաստան ուղարկված ծանրոցում թմրամիջոց է հայտնաբերվել 27/12/2024 17:25 «Փաշինյանը ժողովրդի աչքերին նայելով՝ խաբում է»․ Վարդան Օսկանյանը ներկայացրեց բանակցային պրոցեսի հիմք հանդիսացող փաստաթուղթը, որում ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը 27/12/2024 17:10 Մալաթիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր, ներարկիչներ, էլեկտրոնային կշեռքներ 27/12/2024 16:56 «Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը»․ ԿԳՄՍՆ 27/12/2024 16:41 Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են ապրել 27/12/2024 16:26 «Կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները»․ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ 27/12/2024 16:18 Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը 27/12/2024 16:07 Հենրի Ավագյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների հնգյակում 27/12/2024 15:52 Ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել. ՔԿԾ 27/12/2024 15:33 Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ 27/12/2024 15:16 Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում 27/12/2024 15:05 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան 27/12/2024 14:54 Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում 27/12/2024 14:45 Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ 27/12/2024 14:43 Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ՝ «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը 27/12/2024 14:37 Պայթած մեքենայում վիրահատված կնոջ են թաքցրել․ մանրամասներ 27/12/2024 14:23 Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել 27/12/2024 14:11 Գառնիի սկզբնամասում տուն է այրվել, հայտնաբերվել է մոխրացած դի 27/12/2024 14:06 Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը 27/12/2024 14:01 Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով․ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն․ ՊԵԿ 27/12/2024 13:59 Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 27/12/2024 13:52 ՀՀ-ն կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար 27/12/2024 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ 27/12/2024 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով 27/12/2024 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին 27/12/2024 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան 27/12/2024 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ 27/12/2024 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա 27/12/2024 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) 27/12/2024 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել 27/12/2024 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ 27/12/2024 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ 27/12/2024 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ 27/12/2024 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) 27/12/2024 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել 27/12/2024 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին 27/12/2024 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև 27/12/2024 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան 27/12/2024 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը 27/12/2024 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է 27/12/2024 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան 27/12/2024 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում