09/02/2024 10:56
Անհեթեթ սուտ է, նման շրջաբերական չի եղել. ԿԳՄՍՆ խոսնակը՝ դպրոցներից արցախյան պատերազմում զոհված հերոսների «Փառքի անկյունները» հեռացնելու մասին
Լուրեր են տարածվում ԿԳՄՍ նախարարության հերթական աղմկահարույց որոշման մասին։
Ասում են՝ հանձնարարություն է ուղարկվել ՀՀ տարբեր դպրոցների տնօրեններին` կրթօջախներից հեռացնել Արցախյան պատերազմում զոհված հերոսների «Փառքի անկյունները», գրել էր mamul.am-ը։
Ասում են նաև, որ շրջաբերականում հանձնարարվել է դա անել հնարավորինս անաղմուկ։
ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց.«Անհեթեթ սուտ է, նման շրջաբերական չի եղել։ Հետո էլ դպրոցներին շրջաբերականներ ուղարկում է մարզպետարանը։ Նման բան չկա»։