09/02/2024 12:17
Բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամկետների հարցի շուրջ հստակություն չկա, ՀՀ-ն երեք դրույթների վերահաստատման որևէ կարիք չի տեսնում․ ՔՊ պատգամավոր (Տեսանյութ)
Բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամկետների հարցի շուրջ այս պահին որևէ հստակություն չկա․ ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Դիտարկմանը, թե Բրյուսելյան եռակողմ հանդիպմանը կարծես Ադրբեջանի նախագահ Ալիևը դեմ չէ, թե ինչ օրակարգով է ՀՀ-ն պատրաստ բանակցել՝ Հովհաննիսյանը պատասխանեց, որ Հայաստանն առնվազն երեք դրույթների վերահաստատման որևէ կարիք չի տեսնում։
«ՀՀ-ն իր դիրքորոշումը հայտնել է, այն տարբեր ձևաչափերով համաձայնեցվել է, և առնվազն կարիք չկա վերադառնալու այդ սկզբունքների վերստին քննարկմանը։ Ցանկացած անկախ սուվերն պետության համար պետք է առաջնային լինեն այդ սկզբունքները»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Ալիևի համաձյանությանը՝ Հովհաննիսյանը նշեց, թե հարց է, որքանով է հողի վրա ռեալ այդ համաձայնությունը։ «Բնականաբար, ՀՀ-ն ևս կողմ է բանակցությունների վերսկսմանը այդ ձևաչափերով, քանի որ ՀՀ օրակարգում առաջնային է ՀՀ տարածարջանում խաղաղությունը»,-ասաց նա։