09/02/2024 21:55
Գլոբալ և ռեգիոնալ մարտահրավերներ․ Համարժե՞ք է արդյոք արձագանքում Հայաստանը և ի՞նչ է պետք հասարակությանը՝ իրական պայքար սկսելու համար․ Քննարկում (Տեսանյութ)
Աշխարհաքաղաքական բևեռների միջև ընտրություն կատարելիս պետք է հաշվի առնել շատ հանգամանքներ․ Հարավային Կովկասում Հայաստանի լինելը, նրա գոյությունը շահավետ է Իրանին և Ռուսաստանին, «Ալընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպմած «Հայաստանը համարժե՞ք է արձագանքում գլոբալ և ռեգիոնալ մարտահրավերներին» քննարկմանն այս կարծիքն է հայտնել ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
Քաղաքական գործիչն ընդգծել է՝ արտաքին քաղաքականությունն այլ երկրների վրա «մուննաթ գալը» չէ․ եթե Ռուսաստանի հետ կապված հարցեր կան, դրանք պետք է քննարկել։
«Գուցե տեղյակ չեք, բայց ռուսներն էլ մեզ հարցեր ունեն, իսկ դրա մասին շատ քիչ է խոսվում»,- հավելել է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էլ նշել է․ «Աշխարհում ձևավորվում են անվտանգության եռանկյունիներ, ուստի պետք է հստակեցնենք՝ որտե՞ղ ենք տեսնում մեր ապագան»։
«Այլընտրանքային նախգծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանի համոզմամբ՝ Հայաստանը գոնե տարածաշրջանային տրանսֆորմացիաներին պետք է մասնակցի․
«Եթե ասում ենք՝ ստեղծվում է Հարավային Կովկասի նոր ճարտարապետություն, ապա մեր մասնակցության չափը դրան չպետք է կախված լինի մեր պետության չափից, բնակչության չափից»։
Երկրում տիրող հասարակական տրամադրություններն ու ներքին խնդիրները ևս քննարկվել են․ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ընդգծել է՝ հասարակությունն առաջնորդության է սպասում, գնդակն ընդդիմության դաշտում է։
Մեկ կայծն էլ բավական է, որ մեծ պայքար բռնկվի։
Քննարկման մանրամասները՝ տեսանյութում