09/02/2024 14:27
Մեծամորի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Փետրվարի 8-ին ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր տվել Արևիկ գյուղի մի բնակիչ. փետրվարի 6-ից փետրվարի 8-ի ժամը 18.30-ն ընկած ժամանակահատվածում Մրգաշատ գյուղի նրա տնից գողացել էին հեռուստացույց, համակարգիչ, ձմեռային բաճկոններ և գործիքներ:
Մեծամորի ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել են մրգաշատցի 20 և 22 տարեկան երկու երիտասարդ:
Հետագա միջոցառումների արդյունքում երիտասարդները փետրվարի 8-ի ուշ երեկոյան Մրգաշատում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Մեծամորի բաժին, որտեղ խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք, նաև հայտնել են թաքստոցի տեղը:
Անձնական խուզարկությամբ 22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 24,5 սմ երկարությամբ դանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: