09/02/2024 19:04
ՊՆ-ում հավաք-խորհրդակցություն էր․ ԶՈՒ-ում իրավախախտումների, դեպքերի ու պատահարների առաջացման նախադրյալներն ու կանխարգելման ուղիներն են քննարկել
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են․
«Փետրվարի 9-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված իրավախախտումների, դեպքերի ու պատահարների առաջացման նախադրյալները և դրանց կանխարգելման հիմնական ուղիները» թեմայով։
Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների առաջացմանն ազդող գործոններին, դրանց կանխարգելման ուղիներին, զինված ուժերում արձանագրված իրավախախտումների վիճակագրությանը, արատավոր բարքերի դեմ պայքարին, զինված ուժեր դրանց ներթափանցումը բացառելուն ուղղված աշխատանքներին և կանխարգելիչ միջոցառումներին, ինչպես նաև մի շարք այլ թեմաների»։